տուն Լուրեր Ո՞ւմ և ինչո՞ւ ենք տարեկան 3000 դրամ վճարում ID քարտ ձեռք բերելիս

Ո՞ւմ և ինչո՞ւ ենք տարեկան 3000 դրամ վճարում ID քարտ ձեռք բերելիս

152
0

Th_ID-qartdd

Ըստ նույնականացման քարտերի ստացման կարգի` դրանց վրա առկա էլեկտրոնային ստորագրության պահպանման համար քաղաքացիները պետք է տարեկան վճարեն 3000 դրամ: Araratnews.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ո՞ր կառույցին և ինչի՞ համար է վճարվում այդ գումարը: Մեր հարցին ի պատասխան` ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ այդ վճարումները ոստիկանության պատասխանատվության մեջ չեն մտնում:

«3000 դրամը վճարվում է «Էկենգ» ՓԲԸ-ին: Վճարումը կատարվում է էլեկտրոնային ստորագրությունների պահպանման ու սպասարկման համար»,- ասացին մեզ ոստիկանությունից: