Հղի կանայք 3 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով բազմամարդ տներում, պարզել են Columbia University Irving Medical Center-ից մասնագետները, որոնք հետազոտել են ծննդկանների շրջանում կորոնավիրուսի թեստավորման արդյունքները, որոնք հոսպիտալացվել էին Նյու Յորքում մարտի 22-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում՝ հենց այդ ժամանակ էր քաղաքում գրանցվել համաճարակի գագաթնակետը:
medportal.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետների տեսադաշտում հայտնված կանանցից 396-ից ախտորոշումը հաստատվել էր 71-ի մոտ, ինչը 17,9 տոկոսն է:
Այնուհետեւ մասնագետները վերլուծել էին ծննդկանների տան հասցեներն ու պարզել, որ խիտ բնակեցված տներում (սենյակում մեկից ավելի մարդ) եւ շենքերում բնակվող կանանց շրջանում վարակվելու հավանականությունը 3 անգամ ավելի բարձր է, քան ավելի բարեկեցիկ վայրերում կանանց մոտ: Այն շրջաններում, որտեղ բնակվում էին վարակված ծննդկանները, գրանցվել էր նաեւ գործազրկության բարձր մակարդակ:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս սոցիալ-տնտեսական կարգավիճակը եւ միեւնույն տարածքում բնակչության մեծ թվի միջեւ կապը վարակվելու բարձր ռիսկի տեսանկյունից: Դա բացատրում է, թե ինչու են աֆրոամերիկացիներն ու լատինոամերիկացիները, որոնք ապրում են աղքատ թաղամասերում, ավելի շատ հակված վարակվել կորոնավիրուսով»,-ասել էԿոլումբիայի համալսարանից գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Մելամեդը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: