տուն Հասարակություն Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից

Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից

231
0

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

— Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

— Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով

— Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում  

Կացություն, հանրային սնունդ

— Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա

 — «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա

— Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

— Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա

— Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա

— Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

— Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Կրթություն

— Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

— Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

— Արխիվների գործունեություն

— Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

— Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպասարկման այլ ծառայություններ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 — Քաղաքական կազմակերպությունների գործունեություն: