տուն Լուրեր Ո՞ր դեպքում Ծառուկյանի «խոսքը գործ» կդառնա

Ո՞ր դեպքում Ծառուկյանի «խոսքը գործ» կդառնա

123
0

12606414954_08757c8c74_b

Երեկ Եվրոպահայերի միությունների ֆորում կազմակերպությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր.«ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարությանն ու բոլոր անդամներին` հիանալի համագումար կազմակերպելու և ստացված փայլուն արդյունքների կապակցությամբ: ԵՀՄՖ-ն գտնում է, որ ԲՀԿ-ի համագումարը կազմակերպվել էր ժամանակի ոգուն համապատասխան, առանց ավելորդությունների, անցկացվել է սրընթաց` վեր հանելով այսօր Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները և ճշգրտորեն արձագանքել է դրանց…»:

ԵՀՄՖ հայտարարության հետ կապված AraratNews.am-ը զրուցեց կազմակերպության ղեկավար Աշոտ Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց երկու կետ, որոնց իրականացման դեպքում ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը և ներկայացված ուղղությունը իրատեսական կլինեն.«ԲՀԿ-ի մոտեցումը շատ իրատեսական է, եթե.
ա) հայտարարված գործընթացները մինչև վերջ իրականացնեն և հանկարծ կեսից չկանգնեն ու չփոխեն հայտարարված ուղղության վեկտորը, սրընթաց սկսեն ու շարունակեն պայքարը մինչև վերջ և ավարտեն գործընթացը հաղթանակով:
բ) համագործակցեն Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և մեր կողմից ստեղծված Համահայկական Ազգային Ճակատի հետ, որի կազմում հավաքվել են բոլոր ակտիվ ու ազգային խնդիրներով հետաքրքրված քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու գործիչները: Այս ուժերի համար իշխանափոխությունը ՀՀ-ի այսօրվա և վաղվա գոյատևման կենսական պահանջն է համարվում և բոլորն էլ պատրաստ են մինչև վերջ գնալու: ԲՀԿ-ի հայտարարությունը ուղղակիորեն ռեզոնանսի մեջ մտավ մեր կատարած աշխատանքների հետ և մնում է մի բանˋ գնալ մինչև վերջ ու վերջապես ապացուցել, որ պարոն Ծառուկյանի հայտարարած «մեր խոսքը՝ գործ է» թևավոր խոսքն աշխատում է»,-ասաց Աշոտ Գրիգորյանըˋ ավելացնելով, որ սա կլինի ամենամեծ գործը, որ կարելի է անել հայ ազգի՝ ողջ համաշխարհային հայության համար: