Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կոչ է անում գործատուներին չվճարել պարտադիր կուտակային համակարգի վճարները: Նրա խոսքով՝ պարտադիր վճարները գործատուների վրա թողնելը սխալ է, քանի որ այդ վճարումները աշխատողների աշխատավարձերից են վճարվում: Ավելին, չվճարելու համար մեծ տույժեր ու տուգանքներ են սահմանվել գործատուների համար, ճիշտ այնպես, ինչպես հարկեր չվճարելու դեպքում, սակայն այստեղ ոչ մի տրամաբանություն, ըստ Մակարյանի, չկա:
Որպեսզի նման վճարումներ գործատուն անելու շահագրգռվածություն ունենա, գոնե կարելի է աշխատավարձից պահումները 3 ամիս թողնել գործատուի տրամադրության տակ, որ նա շրջանառության մեջ դնի այն: