Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն։
Կարտոֆիլ, սոխ, կաղամբ, գազար, պղպեղ, հնդկաձավար, աշորա, նաև պատրաստի մանկական սնունդ, հյութեր՝ սրանք պարենային և գյուղատնտեսական ցանկի հիմնական ապրանքներն են, որոնք ապրիլի 1-ից հունիսի 30-ը երրորդ երկրներից կներկրվեն առանց մաքսատուրքի:
6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։
3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։