տուն Լուրեր Բլոգ Ո՞րն է Հռոմից 19 տարով մեծ Երևանի այցեքարտը. ինչ է մտածում Երևանի...

Ո՞րն է Հռոմից 19 տարով մեծ Երևանի այցեքարտը. ինչ է մտածում Երևանի քաղաքապետարանը

310
0

«Յուրաքանչյուր քաղաք ունի իր առանձնահատկությունը(ները), որի համար մարդիկ երազում և ձգտում են գնալ և անպայման տեսնել այն։ Բերեմ մի քանի օրինակ։ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակը, Լուվրն ու Աստվածամոր տաճարը, Մոսկվայում՝ Կրեմլը, Նյու–Յորքում՝ Ազատության արձանը և Մանհեթթենը, Բարսելոնում՝ Սագրադե ֆամիլիան և Գաուդիի մյուս ստեղծագործությունները, Ստամբուլում՝ Այա–Սոֆյան և Բոսֆորը, Րիոյում՝ Քրիստոսի արձանը, Սինգապուրում՝ մաքրությունը, Կահիրեում՝ բուրգերը, Կոպենհագենում՝ Ջրահարսի արձանը, Սիդնեյում՝ օպերային թատրոնը, Լոնդոնում՝ Բիգ–Բեն ու Վեսթմինիսթրը, Բրյուսելում՝ շիշիկ անող տղան և այլն։ Իտալակամ քաղաքների մասին ընդհանրապես չեմ խոսում։ Իհարկե նշված քաղաքներում էլի շատ բաներ կա տեսնելու։ Էլ չեմ խոսում, որ գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև մեր հարևան Թբիլիսիում, գոյություն ունի «ՀԻՆ ՔԱՂԱՔ» հասկացողություն, որը հանդիսանում է տվյալ քաղաքի տուրիստական այցեքարտը։ Հիմա խնդրում եմ ասեք ինձ, որն է Հռոմից 19 տարով մեծ Երևանի այցեքարտը տուրիստների համար։ Խնդրում եմ չնշել այն շինություններն ու առանձնահատկությունները, որոնք ծանոթ են միայն հին ու նոր Սփյուռքին։ Ինչ են մտածում այս ուղղությամբ մեր իշխանությունները, ովքեր տուրիզմը գերակա ճյուղ են հայտարարել, և, մասնավորապես, ինչ է մտածում Երևանի քաղաքապետարանը։ Կարծում են Երևանի –2794-ամյակի նախօրեին հարցը շատ տեղին է։»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here