տուն Հասարակություն Առողջապահություն Ո՞րն է կորոնավիրուսի վաղ ախտանշանը. РИА Новости

Ո՞րն է կորոնավիրուսի վաղ ախտանշանը. РИА Новости

355
0

Կորոնավիրուսի համաճարակի ամենից տարածված ախտանշաններից մեկը հոտառության կորուստն է: Հոտերը զգալու անկարողությունն ի հայտ է գալիս հիվանդանալու երրորդ օրը: Այդ են ցույց տվել վիրաբույժի կատարած հարցումների արդյունքները, որ նա անցկացրել է կորոնավիրուսով վարակվածների շրջանում: Այս ախտանշանն ի հայտ է եկել հարցվածների 61 տոկոսի մոտ: РИА Новости- հաղորդած տեղեկության համաձայն՝ ըստ  EurekAlert կայքի այս մասին հայտնել է վիրաբույժ Ահմադ Սեդաղհաթը:

Վիրաբույժը իր խոսքում հատկապես նշել է.

«Այս հետազոտության մեջ մենք նաև պարզել ենք, որ հոտ չզգալու աստիճանը կապված է հիվանդության այլ ախտանշանների ծանրության հետ: Եթե այն ուժեղ էր, ապա այլ ախտանշանները՝ շնչարգելությունը, տենդը և հազն ավելի ցայտուն էին արտահայտվում»,- ասել է նա:

Պրոֆեսորը նաև պարզել է, որ պացիենտների կեսը քթի փակվածություն է ունեցել, իսկ 35 տոկոսը՝ հարբուխ: Այդ ախտանշանները տարածված են եղել հարցմանը մասնակցած երիտասարդների շրջանում: