Լեհ հարձակվող Քշիշտոֆ Պենտեկը «Միլանից» կարող է տեղափոխվել «Բարսելոնա» և փոխարինել Լուիս Սուարեսին, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով Calciomercato-ն:
Ուրուգվայցին հունվարին կդառնա 33 տարեկան, բացի այդ, վերջին մեկուկես տարում նրա խաղում զգալի հետընթաց է նկատվել։ Կատալոնական ակումբի ղեկավարները հասկանում են, որ այդ տարիքում Լուիսին հեշտ չի լինի վերադառնալ մարզավիճակի գագաթնակետին, այդ պատճառով մտադիր են փոխարինող ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավակնորդների թվում են Մարիո Մանջուկիչը, Տիմո Վերները, Հայմե Մատան «Խետաֆեից» և Քշիշտոֆ Պենտեկը: