Araratnews.am-ը գրել
էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշել է մանդատից հրաժարվել: Եթե նա չմտափոխվի, ապա նրա փոխարեն պատգամավոր կդառնա դերասան Արթուր Մանուկյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:
Հիշեցնենք՝ դերասանը նկարահանվել է «Անհայտ բաժանորդը» ֆիլմում, որի առաջնախաղը կլինի սեպտեմբերի 5-ին: