տուն Քաղաքական Հայաստան Ո՞վ կփոխարինի Հենրիկ Հարթենյանին

Ո՞վ կփոխարինի Հենրիկ Հարթենյանին

372
0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին փոխարինելու է Պավել Սարգսյանը: Համամասնական ցուցակում հաջորդը նա է:

Պավել Սարգսյանը araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանդատը վերցնելու է: Մեր հարցին ի պատասխան նշեց, որ անկուսակցական է:

Պավել Սարգսյանն ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Սարգսյանը «Tricolor» երաժշտական փառատոնի հիմնադիրն է, «Երևանյան թմբուկներ» երաժշտական խմբի հիմնադիրը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, «Մենք» ամսագրի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ որոշվեց Հենրիկ Հարթենյանին զրկել մանդատից: Պատճառն այն է, որ ՔՊ-ական Հենրիկ Հարթենյանը տարածել էր Սառա Թովմասյան ֆեյսբուքյան օգտատիրոջ լուսանկարը ու գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Նկարի հրապարակմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմայսանի հեռակա բանավեճը:

Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը 2019 թվականի նոյեմբերին էր վերցրել ավագանու անդամի մանդատը: