տուն Հասարակություն Ո՞վ է փոխհատուցելու տաքսիով երթեւեկող քաղաքացիներին

Ո՞վ է փոխհատուցելու տաքսիով երթեւեկող քաղաքացիներին

206
0

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց, որ շարունակում են տարեցների տնային խնամքը:

Նախարարը հիշեցրեց այն սոցիալական աջակցության փաթեթները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջում է, «Ֆեյսբուքում» եւ նախարարի էջում:

Տիկին Բաթոյանին լրագրողներից մեկը հարցրեց՝ ո՞վ է փոխհատուցելու այն քաղաքացիների ծախսերը, որոնք հանրային տրանսպորտի չաշխատելու պատճառով երթեւեկում են տաքսիով: «Տրանսպորտի մասին որեւէ որոշում չկա: Աջակցության մեխանիզմ չկա, երբ լինի՝ կհայտարարենք»,- ասաց նախարարը: