տուն Քաղաքական Ո՞վ է փոխարինելու մանդատը վայր դրած ավագանու անդամին

Ո՞վ է փոխարինելու մանդատը վայր դրած ավագանու անդամին

533
0

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» ավագանու խմբակցությունում մանդատից հրաժարված Հայկ Հովհաննիսյանին կփոխարինի Հենրիկ Հարթենյանը: Այս մասին տեղեկացանք «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցից:

Հարցին՝ Հենրիկ Հարթենյանն ունի՞ ցանկություն ավագանիում աշխատելու, Հասմիկ Խաչունցը դրական պատասխանեց: «Մի քանի օր առաջ ենք խոսել նրա հետ: Դրական է պատասխանել»,- ասաց տիկին Խաչունցը:

Հենրիկ Հարթենյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 20 տարեկան: Ըստ ԿԸՀ-ի՝ «Իմ քայլը» խմբակցության ցուցակի տվյալների՝ չի աշխատում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here