Ինչպես արդեն տեղեկացրել ենք Միքայել Մինասյանին`Սերժ Սարգսյանի փեսային կալանավորելու միջնորդությունը դատավոր Վահագն Մելիքյանը մերժեց:
Araratnews.am-ը փորձեց պարզել՝ ո՞վ է դատավոր Վահագն Մելիքյանը, ինչ կենսագրություն եւ ունեցվածք ունի:
Helpcourt» հարթակից տեղեկանում ենք` դատավորը ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։ 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1987 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է զինված ուժերում։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։ 1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2004 թվականից 2019 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2019 թվականի հունվարի 16-ի նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք դատավորը 2019 թ-ին միանձնյա սեփականությամբ հայտարարագրել է բնակարան եւ ավտոկայանատեղի, կանխիկ 9 մլն դրամ եւ 5000 դոլար:
Նախորդ տարի Վահագն Մելիքյանի եկամտի աղբյուրը եղել են աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված վճարումները` 13 989248 դրամ:
Դատավորի կինը` Ֆլորա Արեւշատյանը, հայտարարագրել է կանխիկ 1 մլն դրամ: Եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից` 995,852 դրամ: