Ինչպես հայտնի է, “Օրինաց երկիր” կուսակցությունը եւ դրա փոխնախագահ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, դատական հայց են ներկայացրել “Ժողովուրդ” օրաթերթի դեմ:
Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ մենք արատավորել ենք ՕԵԿ-ի բարի համբավը, իսկ Լեւոն Դոխոլյանն անձամբ է վիրավորվել “Քույրիկ” ածականն օգտագործելու համար:
Անշուշտ, երկու դեպքում էլ անձերը դեռ պետք է դատարանում ապացուցեն, որ իրենք ունեն բարի համբավ, որպեսզի քննարկենք, թե որքանով է «Ժողովուրդ» օրաթերթն արատավորել այն: Բայց մինչ այդ, չէր խանգարի հիշեցնել, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը մինչ ԱԽՔ դառնալը (հիշեցումները կանենք պարբերաբար):
1996 թվականին հրապարակվել է նրա “Դիմանկարի փորձ” գիրքը՝ նվիրված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: “Դյուրի՞ն է արդյոք գրել այն մարդու մասին, ով ճանաչված է ամենքից եւ ում հանդեպ անտարբեր չէ ոչ ոք։ Այն մարդու, ում մասին բնավ միանշանակ չեն կարծիքներն ու տրամադրությունները։ Արդ, հանրապետության առաջին դեմքին, մեր անկախ պետության Նախագահին ներկայացնելու համար հարկ է նախ ձերբազատվել ամեն տեսակ պայմանականություններից, նախապաշարումներից ու ակնկալիքներից բոլոր։ Մանավանդ, երբ ինքնաբուխ է ցանկությունդ եւ մեծ` ձգտումը, որպեսզի ասելիքդ չհնչի սոսկ մերկապարանոց մի խոստովանանք։
Ամբողջական նյութը այստեղ