տուն Լուրեր Ո՞նց թողնես հողդ, չես կարա (տեսանյութ)

Ո՞նց թողնես հողդ, չես կարա (տեսանյութ)

112
0

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում կյանքն իր հունով շարունակվում է: Մարդիկ ապագայի ծրագրեր են կազմում ու գիտեն. մի օր ամեն ինչ խաղաղվելու է: Սա իրե՛նց հողն է, սա իրե՛նց տունն է: Եվ որքան էլ տարօրինակ է, նրանք հենց այստեղ են իրենց ապահով զգում՝ շատ հաճախ օրվա մեծ մասն անցկացնելով նկուղում:

«Դժվար ա ստեղ ապրիլը: Բայց դե ինչ անենք, մեր տունն ա, մեր հողն ա: Մեղկդ էլ ա գալիս՝ էս տունը թողնիս՝ գնաս»,-ասում է Այգեպարի բնակչուհի տիկին Լիդան:

Այստեղ եկող հյուրերի հետ հակառակորդը ևս ակտիվանում է իր կրակոցներով, բայց բնակիչները միշտ սիրով ու ջերմությամբ են ընդունում բոլոր եկածներին:

 

jjjgh