տուն Լուրեր Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց

Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց

134
0

zinvor

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն