Այսօրվանից շրջանառության մեջ է դրվում հարյուր դոլարանոց նոր թղթադրամ։ Այն ուշացել է երեք տարով, քանի որ տպագրության ժամանակ հայտնաբերվել էին լուրջ թերություններ։
Թղթադրամը պատրաստելիս օգտագործվել են պաշտպանության նոր մեթոդներ։ Թղթադրամի վրա հայտնաբերվել է 3D նոր ժապավեն, թանաքաման, մեծ` 100 թվանշան։ Նախատեսվում էր թղթադրամը շրջանառության մեջ դնել 2010 թվականի փետրվարից, սակայն ԱՄՆ պահուստային ֆոնդն անսպասելիորեն հայտարարեց ժամկետների փոփոխության մասին, քանի որ որոշ թղթադրամների վրա հայտնաբերվել էին թերություններ՝ չէին տպվել ժապավենները։