Շվեյցարիան, որը նախագահում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, այսօր՝ օգոստոսի 28-ին, գումարում է Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ մշտական խոհրդի նիստ։
Նախատեսվում է, որ նիստը մեկնարելու է Երևանի ժամանակով 13։00-ին։
Նման հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ռուսամետ անջատողականներն ու գրոհայինները արդեն չեն հերքում, որ Դոնբասում ռուսաստանցի սպաները կռվում են իրենց կողմից ։ Բացի այդ, Ուկրաինան ներկայացրել է իր տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության անհերքելի փաստեր, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ ռուսաստանցի պատանդ զինվորականների խոստովանությունները։