տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիայում ներկայացրել են շուրջերկրյա ճամփորդության պատրաստվող արևային ինքնաթիռը

Շվեյցարիայում ներկայացրել են շուրջերկրյա ճամփորդության պատրաստվող արևային ինքնաթիռը

80
0

2009_11_Solar_Impulse_Illustration_SI

Շվեյցարական Solar Impulse նախագծի հեղինակները ներկայացրել են համանուն իննքնաթիռը, որն առանց որևէ գրամ նավթի կկարողանա հաջորդ տարի կատարել շուրջերկրյա ճամփորդություն։ Շնորհանդեսը տեղի է  ունեցել երեկ Պայերն քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ինքնաթիռի այս տարբերակը նախորդից տարբերվում է իր մեծությամբ։ Թևերի երկարությունը կազմում է 72 մետր, այն ամբողջությամբ ծածկված է արևային մարտկոցներով։ Թևերի ընդհանուր երկարությամբ արևային այս ինքնաթիռն ընդամենը 7 մետրով զիջում է հսկայական А380 ինքանթիռին։

Մասնագետները նաև մեծացրել են 4 շարժիչների օգտակար գործողության գործակիցը՝ այն հասցնելով 94 տոկոսի։ Բացի այդ, բարելավվել են մեքենայի տեխնիկական հնարավորությունները, այն դարձել է պակաս զգայուն արտաքին ազդեցությունների հանդեպ։