Շվեյցարացի փրկարարները գտել են վթարի ընթարկված F/A-18 Hornet կործանիչի երկու օդաչուների մարմինները: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Գտնվել է նաև կործանիչի «սև արկղը», որը հավանաբար ցույց կտա կործանման իրական պատճառը: Այս պահին Շվեյցարիայի իշխանությունները ոչինչ չեն հաղորդում կործանիչի վթարի պատճառների մասին: Պարզ չէ նաև, թե ինչպես է ինքնաթիռը բախվել Լյուցերն լճի մոտակայքում գտնվող ժայռերին, որի հետևանքով էլ կործանվել է:
Հիշեցնենք, որ շվեյցարական կործանիչը վթարվել էր հոկտեմբերի 23-ին Օբվալդեն կանտոնի Ալպնախ բնակավայրի մոտ: