Շվեյցարիայում ավելի մեծ ժողովրդականություն են սկսում վայելել այն կայքերը, որոնք թույլ են տալիս հաճախորդներին՝ գնել իրենց անձնական ազատությունը և արագ ամուսնալուծվել: Առցանց ամուսնալուծությունները ավելի էժան են նստում, քան դատական գործընթացը:
Շվեյցարական մամուլը նշում է, որ ամուսնալուծության առաջին կայքերը ստեղծվել են 2007 թվականին: EasyDivorce.ch կայքի հիմնադիր Կլաուդիո Բոկյան ասում է, որ իրենք արդեն օգնել են հազարավոր զույգերի՝ ամուսնալուծվել: Նշվում է նաև, որ այս մեթոդը երեք անգամ ավելի էժան է դատական գործընթացից: