տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարացիների ուշադրության կենտրոնում հայտնվել է ուկրաինացի մեկ այլ օլիգարխ` Ռինատ Ախմետովը

Շվեյցարացիների ուշադրության կենտրոնում հայտնվել է ուկրաինացի մեկ այլ օլիգարխ` Ռինատ Ախմետովը

104
0

1371164

Շվեյցարական SonntagsZeitung թերթը նշում է, որ Յանուկովիչ կրտսերի ընկերությունների հետ օլիգարխ Ռինատ Ախմետովի կառույցները հայտնվել են շվեյցարական իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ախմետովի DTEK Trading S.A ընկերության գրասենյակներում տեղի են ունեցել խուզարկություններ: Ըստ նույն աղբյուրի` խուզարկությունները տեղի են ունեցել փետրվարի 27-ին: Դրանք կատարվել են քարախծի վաճառքով զբաղվող MAKO Trading SA ընկերության նկատմամբ սկսված քրեական գործի շրջանակներում, որը պատկանում է Յանուկովիչ կրտսերին:

Ախմետովի ընկերությունում խուզարկության մասին լուրերը հաստատել են:

Օրեր առաջ ձերբակալվել է Յանուկովիչի մեկ այլ «գործընկեր» Դմիտրի Ֆիրտաշը, ով Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում էին որ Ֆիրտաշն ու Ախմետովը Եվրամայդանի ժամանակ, իբր, աջակցել են հրապարակում հավաքված ցուցարարներին, ինչի դիմաց ստանալու էին Ուկրաինայի նոր իշխանությունների և Արևմուտքի բարյացկամ վերաբերմունքը իշխանափոխությունից հետո: Սակայն նրանց դեմ հարուցված քրեական գործերը վկայում են հակառակի մասին: