Շվեդ մասնագետները ինքն իրեն լվացվող սպասք են ստեղծել: Այն պատրաստված է ցելյուլոզից և հատուկ ծածկույթ ունի, որը սննդի մնացորդներն ու հեղուկը դուրս է մղում, և սպասքը, լոտոսի նման, միշտ մաքուր է մնում:
Այս հատկությունը ցելյուլոզը ձեռք է բերում բարձր ջերմաստիճանի տակ մեղամոմով պատվելու շհորհիվ, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով Kedem-ին:
Նոր սերնդի սպասքը ոչ միայն կարիք չկա լվանալու, այլ նաև այն քիչ տեղ է գրավում և թեթև է կշռում: