Շվեդիայի հյուիսում գտնվող Լուլեո քաղաքում երաժշտական փառատոն կանցկացվի, որում բոլոր գործիքները պատրաստված կլինեն սառույցից:
Այժմ կազկակերպիչները զբաղված են 160 հոգու համար նախատեսված իգլու՝ սառցե տնակ պատրաստելով: Նաև նրանք սառույցից երաժշտական գործիքներ են ձուլում, որոնք կօգտագործվեն երեք ամսվա ընթացքում:
Այս յուրօրինակ նախագծի հեղինակը քանդակագործ Տիմ Լինխարդն է, որն արդեն 30 տարի զբաղվում է սառույցից երաժշտական գործիքների պատրաստմամբ: