Շվեդիայի լյութերական եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կին արքեպիսկոպոս է ընտրվել: Անտիե Յակելեն, որը Շվեդիայի հարավում գտնվող Լունդ քաղաքից է, ձայների նախնական հաշվարկից հետո ճանաչվել է Շվեդիայի եկեղեցու արքեպիսկոպոս՝ հավաքելով ձայների 55,9%-ը:
Անտիե Յակելեն կստանձնի իր պարտականությունները 2014-ի հունիսի 15-ին: Յակելեն ծնունդով Գերմանիայից է, Շվեդիա է տեղափոխվել տարիներ առաջ՝ ուսումը շարունակելու նպատակով: Նա հայտնել է, որ շատ զգացված է այդպիտի աջակցության համար և նշել , որ կօգտագործի հաջորդ ամիսները իր պարտականությունը ստանձնելուն պատրաստվելու համար:
Շվեդիայի ներկայիս արքեպիսկոպոսը Անդերս Վեյրուդն է: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2006թվականից և հաջորդ տարի թոշակի է անցնելու: