Շվեդիայի իշխանությունները պարտադրել են երկրի դիտարժան վայրերից մեկը համարվող սառցե հյուրանոցի սեփականատերերին՝ տեղադրել հակահրդեհային համակարգ: Հյուրանոցը կառուցում են ամեն տարի ցուրտ եղանակի հաստատման հետ մեկտեղ, այդ պատճառով հյուրանոցը չի ենթարկվում քաղաքում ընդունված ընդհանուր կանոններին:
Հյուրանոցի մամուլի ծառայության ղեկավար Բեատրիս Կարլսոնն ասել է, որ չնայած այն բանին, որ այս պահանջն իրենց զարմացրել է, այդուհանդերձ համոզվել են, որ հյուրանոցում կան իրեր, որոնք կարող են այրվել, այդ թվում քնապարկեր, բարձեր և այլն: