տուն Քաղաքական Միջազգային Շուտով կարող է վերականգնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ հեռահաղորդակցությունը

Շուտով կարող է վերականգնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ հեռահաղորդակցությունը

182
0

o-IRAN-US-RELATIONS-facebook

Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ հեռահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, առաջիկայում կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աբուլֆազ Հեջազին: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Նման թռիչքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է «Փերշն գալֆ զոմորոդ» ընկերությունը: Հիմա մենք սպասում ենք պետական ընկերության կողմից Իրանից ԱՄՆ-ը 13-ժամյա թռիչք իրականացնելու թույլտվությանը: ԱՄՆ-ում բնակվում է Իրանի ավելի քան 4 միլիոն քաղաքացի, ովքեր, շատ հաճախ, բավականին ապահովված են: Կասկած չկա, որ երկու երկրների միջև ուղիղ կապը տարադրամի մուտք կապահովի Իսլամական Հանրապետություն», — ասել է Հեջազին:

Նա հավելել է, որ թռիչքը կիրականացվի Պարսից ծոցում գտնվող իրանական Քիշ քաղաքից, որը գտնվում է ազատ առևտրի գոտում և ուր ժամանելու համար մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here