տուն Հասարակություն Իրավական Շուշան Պետրոսյանը միացել է «Ադեկվադի» ակցիային (տեսանյութ)

Շուշան Պետրոսյանը միացել է «Ադեկվադի» ակցիային (տեսանյութ)

331
0

Այսօր՝ փետրվարի 4–ին  Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը։ 

«Ադեկվադ» միաբանության անդամները որոշել էին իրենց հետ Բաղրամյան 26 տարած նավթի տակառները մոտեցնել նախագահական նստավայրին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ Արմեն Սարգսյանը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը եւ եթե Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է, դրան արձագանքի, քանի որ Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է հենց նրա համար, որպեսզի արցախյան հարցում լինեն ինչ–ինչ զարգացումներ:

Նրանք նաև նախագահականում նամակ գրեցին ուղղված Արմեն Սարգսյանին, հույս հայտնելով, որ վերջինս կհամաձայնի իրենց հետ հանդիպել։

Նշենք,ո ր «Ադեկվադի» անդամներին միացել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, վերջին շրջանում նա երբեմն ներկա է լինում նրանց ակցիաներին:

Մանրամասն` տեսանյութում: