տուն Հասարակություն Իրավական Շունն էնտեղ չէր ապրի, բան ու գործիդ անունն ի՞նչ էր. Սարգիս Քլոյանը՝...

Շունն էնտեղ չէր ապրի, բան ու գործիդ անունն ի՞նչ էր. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանին

1168
0

2008 թ-ի մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօր դատարանում պատասխանեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե քրեակատարողական հիմնարկում, որտեղ իր պատիժը կրում է, վատ վիճակ է: «10 տարի դուք, 10 տարի էլ Սերժ Սարգսյանն էիք երկրի ղեկավարը, բա փոխեիք քրեակատարողական հիմնարկի վիճակը: Բա ոնց են քաղբանտարկյալներն այնտեղ ապրել, շունն այնտեղ չէր ապրի: Բա փոխեիր, բան ու գործիդ անունն ի՞նչ էր»,- ասաց պարոն Քլոյանը:

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: