Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով դեկտեմբերի վերջին դահուկներով սահելիս ստացել էր գլխուղեղի լուրջ վնասվածք, ամբողջ կյանքի ընթացքում հաշմանդամ է մնալու։ Այս մասին գրում է շվեյցարական 20minuten կայքը՝ հղում կատարելով Ցյուրիխի հիվանդանոցի նեյրովիրաբույժ Էրիխ Ռիդերին։
«Ինչպիսին կլինի Շումախերի ապագան․․․ Նա ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա, ով կախված է լինելու այլ մարդկանց օգնությունից։ Ես կուզեի շատ սխալվել, սակայն գրեթե հնարավորություն չկա, որ վնասվածքներն աննկատ կմնան։ Շումին կես տարի է պառկած է հիվանդանոցում, նրա մկանները փայտացել են և վնասվել։ Մարդիկ սարսափահար կլինեն, եթե հիմա տեսնեն նրան։ Գիտեմ, ինչ եմ ասում, քանի որ տեսել եմ հիվանդների, ովքեր անցել են այդ ամենի միջով։ Հիմա նրան դժվար է ճանաչել», — եզրափակել է բժիշկը։