տուն Սպորտ Շումախերին առայժմ չեն տեղափոխում վերականգնողական կենտրոն

Շումախերին առայժմ չեն տեղափոխում վերականգնողական կենտրոն

83
0

0,,17333669_303,00

Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը շարունակում է մնալ Գրենոբլի հիվանդանոցում անցած տարվա դեկտեմբերի վերջին ստացած ծանր գանգուղեղային վնասվածքից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ապրիլ ամսվա կեսերին Շումախերի գործակալ Սաբինա Կրեմերը հայտնել էր, որ շուտով աշխարհի յոթակի չեմպիոնին կտեղափոխեն վերականգնողական կենտրոն։ Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, Շումախերը մնում է հիվանդանոցում։