Վերջին տվյալների համաձայն՝ շոտլանդական Գլազգո քաղաքում ուղղաթիռի՝ փաբի վրա ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փաբի հաճախորդներից 32-ը տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Հաղորդվում է, որ ուղղաթիռում երեք մարդ է եղել, իսկ պաբում՝ մոտ 120:
Վթարի պատճառները պարզվում են: