տուն Լուրեր Շոտլանդացիները դիետիկ պիցցա են ստեղծել

Շոտլանդացիները դիետիկ պիցցա են ստեղծել

221
0

modelpizza

Ինչպես հայտնի է՝ պիցցան օգտակար սնունդ չի համարվում, սակայն շոտլանդացի գիտնականները փորձել են դիետիկ և օգտակարության ավելի բարձր ցուցանիշով պիցցա պատրաստել: Այս մասին հայտնում է Kedem-ը:

Գիտնականները որպես օրինակ վերցրել են Մարգարիտա պիցցան, որը 600 կալորիա է պարունակում և բարձր յուղայնություն ունի:

Գիտնականները նոր, դիետիկ պիցցան պատրաստելու համար օգտագործել են միայն բնական մթերք՝ ալյուր, խմորիչ, աղ, ջրիմուռ,  բուլղարական տաքդեղ, չերրի լոլիկ, սխտորի փոշի, օրեգանո և Մոցարելլա պանիր:

Այնուհետև պիցցան հյուրասիրել են փորձի մասնակիցներին:  Մեծահասակների 77%-ը և երեխաների 81%-ը հայտնել են, որ  նոր պիցցան ավելի համեղ է, քան սովորական Մարգարիտան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here