տուն Լուրեր Շոտլանդացիները աշխարհի ամենաթունդ գարեջուրն են ստեղծել

Շոտլանդացիները աշխարհի ամենաթունդ գարեջուրն են ստեղծել

216
0

nphoto1388386395 (1)

Շոտլանդացի Լյուիս Շանդը և Ջոն Մակկենզին աշխարհում ամենաթունդ գարեջուրն են ստեղծել:

Դեռ անցած տարի գարեջրագործները 65 աստիճան թնդությամբ գարեջուր էին ստեղծել, որը կոչվում էր Armageddon: Սակայն մոտ 6000 շիշ վաճառելուց հետո գարեջրի որոշ սիրահարներ խոստովանել էին, որ այն բավարար թունդ չէր: Ապա շոտլանդացի գարեջրագործ զույգը իննը ամիս է ծախսել նոր, ավելի «մահացու» գարեջուր ստեղծելու համար: Վերջնական արդյունքը կոչվել է Snake Venom՝ «Օձի թույն»: Գարեջուրը ռեկորդային 67,5% թնդություն ունի,- հաղորդում է kedem-ը: «Մենք որոշեցինք հանգստացնել գարեջրի երկրպագուներին, ովքեր ցանկանում էին զգալ սպիրտի ամբողջ ուժը և այդ պատճառով ստեղծեցինք Snake Venom-ը:»,-ասել է Լյուիս Շանդը: Նշենք, որ Snake Venom գարեջուրի 275 մլ-ը համացանցում արժե 81 դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here