տուն Հասարակություն Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել. ՊԵԿ փոխնախագահ

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել. ՊԵԿ փոխնախագահ

332
0
«Շոու բիզնեսի 10 ներկայացուցիչներ հարկային մարմիններ են ներկայացրել հայտարարագրեր և վճարել են իրենց ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Միաժամանակ, պաշտոնյան հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի՝ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել՝ չնշելով անուններ:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները՝ ի թիվս 2019-ի ապրիլին  հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների: