«Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծի հեղինակ շոումեն Էմիլ Կարատը զայրացած է, քանի որ վերջերս մամուլում հայտնվել է մի հոդված, որ իբրև հանրահայտ երգչուհի Էռնա Յուզբաշյանի մենահամերգը, որը տեղի էր ունեցել այդ փառատոնի շրջանակներում, հնչյունագրի ներքո է անցել. «Հնչյունագրի ներքո ելույթը բարկացրեց ունկնդիրներին, երրորդ ստեղծագործությունից հետո հանդիսատեսի շարքերը սկսեցին նոսրանալ եւ շուտով դահլիճն ամբողջությամբ դատարկվեց»: «Այդ սեպտեմբերին Երեւանում կայացած տասը միջոցառումներից մեկի տեսությունն է: Դե ինչ, «տասնյակի» մեջ հայտնվելը վատ չէ: Իսկ եթե ավելի լուրջ… Ես հիասթափված էի, զարմացած, եթե այլ կերպ չասեմ: Այդ համերգի կողմնակալ, կարծում եմ՝ նաեւ կանխամտածված սուտ լուսաբանում է: Ենթադրում եմ, որ հեղինակը համերգին ներկա չի եղել: Նրա անարդարությունը մեր կողմից չեզոքացվեց, սակայն քանի որ հնչեցրիք այս հարցը, կպարզաբանեմ», — նշում է Կարատը: «Այդ Էռնա Յուզբաշյանի լավագույն, տաղանդավոր ու լավ մթնոլորտով հագեցած համերգներից մեկն էր, որը հանդիսատեսին ներկայացվեց երգչուհու մենախոսության տեսքով: Դրանում տեղ էին գտել երգչուհու երգացանկի լավագույն երգերը՝ կատարված ժամանակակից սցենարով, իմաստային տեսաշարով ու դեկորացիաներով: Համերգը կենդանի կատարմամբ անցավ: Բոլորն ականջներ ունեն: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե «շարքերը նոսրանում էին եւ վերջում դահլիճը դատարկ էր»… սա արդեն չափազանց է», — հավելեց շոումենը, ավելացնելով. «Գիտեք, շատ եմ ափսոսում, որ մենք չենք նկարահանել նախագծի բոլոր ծրագրերը, այլ միայն գալա-համերգի հեռուստատեսային տարբերակը: Պետք էր նկարահանել փառատոնի բոլոր օրերը: Ժողովրդական երաժշտության օրը հիանալի անցավ, ջազի օրը, էստրադայի օրը… Այդ դեպքում ոչ ոքի խիղճը թույլ չէր տա գրել, որ Էռնայի համերգի ավարտին դահլիճը դատարկ էր: Այդ դեպքում բոլորը կտեսնեին, որ, հակառակը, ինչպես էր յուրաքանչյուր երգից հետո դահլիճը «բրավո» գոչում, իսկ վերջին՝ «Կանգնեք» երգի ժամանակ դահլիճը մեկ մարդու նման ոտքի կանգնեց: Հետո երգչուհուն բաց չէին թողնում եւ բառացիորեն ծաղիկներով ողողեցին նրան: Ահա թե ինչ կտեսներ հանդիսատեսը, այլ ոչ թե այն, ինչ կարդացել է: Լավ կլիներ հեղինակը հարցներ կամ զարմանքն արտահայտեր այն կապակցությամբ, թե ինչու սովետական հայկական ու ժամանակակից էստրադային երգերը ներկայացնող երգչուհին մինչեւ այժմ Հայաստանի վաստակավոր արտիստների շարքում չէ»:
տուն ժամանց Շոու-բիզ Շոումեն Էմիլ Կարատը զայրացած է. Էռնա Յուզբաշյանի համերգը հնչյունագրի ներքո՞ է եղել