Մելբուրնում արդեն երկրորդ օրն է ընթանում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Սակայն շոգ եղանակը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ մրցաշարի համար։
Այսօր, օրինակ, Վիկտորիա նահանգում, որտեղ ընթանում է մրցաշարը, ջերմաստիճանը կհասնի +40-ի։ Եթե խոնավությունը մնա նույն ցածր մակարդակի, ապա մրցաշարը չի հետաձգվի։ Այս մասին ասել է Մելբուրնի մրցաշարի գլխավոր մրցավար Ուեյն ՄքՔյուենը։
Թենիսիստներն իրենց էջերում արդեն բողոքում են շոգ եղանակից։ Նրանք նույնիսկ ասում են, որ թենիսի կորտի կողքին դրված ջրով շշերը սկսում են հալչել շոգ եղանակի պատճառով։