Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տոնում է իր տարեդարձը: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քիմն այդ կապակցությամբ հավաքույթ է կազմակերպել անցած շաբաթ օրը:
Խնջույքը տեղի է ունեցել Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Ամբողջ տունը զարդարված է եղել հատուկ ձեւով, որպեսզի ամեն ինչ հիշեցնի, թե ում ծննդյան օրն է: Սեղանին գրված է եղել՝ «Շնորհավոր Քիմի օրը»:
Նշվում է, որ Քիմը փորձել է հնարավորինս էքստրավագանտ դեկորացիաներ ընտրել: Մայրը չի մասնակցել երեկույթին, քանի որ հրավիրված է եղել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքին:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ Քիմի տոնական օրվանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին սիրված հեռուստաաստղը դառնում է 39 տարեկան: