Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրու: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա եւ կերել նրանց:
«Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասաց նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:
Նա հերքեց տեղեկությունը, որ այգու պահակը սատկեցրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:
Ռուբեն Խաչատրյանը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չնշեց: Ասաց, որ կենդանաբանական այգին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածի։