Ամերիկյան Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու և շնաձկան սպիտակուցները նման են։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գիտնականների զեկույցին։
Այս եզրակացության նրանք եկել են՝ ուսումնասիրելով սպիտակ շնաձկան (Carcharodon carcharias) սպիտակուցները։ Այս կենդանին գիտնականներին բաժին է հասել որսագողերից առգրավվելուց հետո։
Պարզվել է, որ շնաձկան այն սպիտակուցները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար, ավելի նման են մարդու սպիտակուցներին, քան սովորական ձկան մոտ։