«Շիրակ» ՖԱ-ի բժիշկ Գրիգոր Սարգսյանը Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում է կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Սարգսյանն օգնում է մեր հայրենակիցներին պայքարել վիրուսի դեմ։
«Ճանաչե՛ք մեր հերոսներին»,- նշել է Գյումրին ներկայացնող ակումբը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր բժիշկներին և այլ ոլորտի աշխատողներին։
Սկզբնաղբյուրը՝ ArmFootball.com: