տուն Լուրեր Բլոգ Շիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար

Շիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար

242
0

Ռուս հասարակական և քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների է ենթարկվում։ Ռուսաստանցի գործիչն այս քայլի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին։

Շիշկինը դեռևս այս տարվա փետրվարին է դիմել Հայաստանի իշխանություններին ապաստան ստանալու համար: Ռուս քաղաքական գործիչը բազմաթիվ հակակառավարական ցույցերի է մասնակցել ոչ միայն ՌԴ-ում, այլև Թուրքիայում, Մոլդովայում ու Հայաստանում, այդ ժամանակ համացանցում հրապարակել էր ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here