Ամերիկյան իրապատում շոի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) հայտնվել են «CR Fashion Book»-ի շապիկին:
Երկու հայտնի ամերիկաբնակ հայուհիները, ինչպես նաև բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել են 60-ականների ոճով: Նրանք փորձել են պանք-կերպարներ. հեծանիվների վրա՝ փարթամ սանրվածքներով և կաշվե հագուստով:
«Հիմա դուք գիտեք, որ Շերը իմ կյանքի ոճային կուռքն է, ուստի այս ֆոտոշարքը, որն ինձ համար երազանք էր, իրականություն դարձավ»,- Instagram-ի իր օգտահաշվում գրել է Քիմ Քարդաշյանը: Գրառմանը կից Քարդաշյանը նաև հրապարակել է «CR Fashion Book»-ի իր և Շերլին Սարգսյանի համատեղ լուսանկարները: