Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շաքե Մեժլումյանին պաշտոնից ազատելու մասին:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Շաքե Մեժլումյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։