տուն Լուրեր Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները

Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները

91
0

57b5639885cb6217e274fb7a67b3b27208947a01Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը, ինչը անհրաժեշտություն էր հատկապես բազմաբնակարանների վերջին հարկերում ապրող բնակիչների համար: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023քմ թեք տանիք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ բարեկարգվել է 1485 քմ հարթ և 3047 քմ թեք տանիք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն