«Մարտի մեկի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չէր հիշում, թե երբ է ստացել գործով մեղադրական եզրակացությունը:
«Շատ վաղուց էր, չեմ հիշում»,- ասաց Քոչարյանը, նշելով, որ միայն 2 ու կես ամիս է՝ ինքը սպասում է կալանքի հարցի լուծմանը:
Քոչարյանը, ի պատասխան դատավորի այն հարցի, թե ինչ առողջական խնդիրներ ունի, նշեց, որ այդ մասին դատարանում խոսել չի ցանկանում:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող գլխավոր ամբաստանյալ, ՀՀ նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Քոչարյանը նշեց, որ ինքը մշտական աշխատանք մինչև կալանավորվելը չի ունեցել, բայց հանդիսացել է «Սիստեմա» ԱՖԿ-ի բաժնետերերի խորհրդի անդամ:
Ի պատասխան հարցի, թե որտեղ է բնակվել Քոչարյանը, նշեց Իսակովի պողոտայում գտնվող այն տան հասցեն, որն ստացել է պետությունից՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: