տուն Լուրեր «Շատ շուտով ականատես ենք լինելու Ռուսաստանի դաշնության անկմանը». Զարուհի Փոստանջյան

«Շատ շուտով ականատես ենք լինելու Ռուսաստանի դաշնության անկմանը». Զարուհի Փոստանջյան

216
0

images (1)

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին Հայաստան, նշեց, որ արձանագրվեց «ենթակա դրածո իշխանավորի եւ Ռուսաստանի չեկիստական ղեկավարության հետ հարաբերությունները»:

Նա համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները այսուհետ  հավասարը հավասարի հետ հարաբերություններ չեն:

«Եթե հավասարը հավասարի պետական այց է տեղի ունենում, առաջինը պետական այցի շրջանակներում  չեն գնում ռազմաբազա, այլ գալիս են այդ երկրի մայրաքաղաք: Երկրորդˋ այցի ընթացքում որեւիցե նոր, հավասարը հավասարի կամ դաշնակիցը դաշնակցի հետ հայտարարություն չի եղել, ընդհակառակը եղել են փաստաթղթեր, որոնք ենթադրում են Հայաստանի հանրապետության գաղութացում  նորից ՌԴ-ի կողմից»,-ասում է Փոստանջյանը:

Նա հավելում է, որ Հայաստանը ականատես է եղել ինչպես անկում ապրեց Խորհրդային կայսրությունը:

«Իսկ հիմա էլ ականատես ենք լինելու, շատ շուտով, ոչ շատ հեռու ապագայում, Ռուսաստանի դաշնության կայսրության անկման»,-ասց Փոստանջյանը:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here