տուն Լուրեր Շառլ Ազնավուրը Հովիկ Աբրահամյանի որդու քավորն է. սանիկներին կարգի հրավիրելու ժամանակը

Շառլ Ազնավուրը Հովիկ Աբրահամյանի որդու քավորն է. սանիկներին կարգի հրավիրելու ժամանակը

286
0

0125aznavourԱշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հաճախ է խոսում Հայաստանի ներկա տագնապալի իրավիճակի մասին: Նա անգամ, ժամանակին, Հայաստանի ներկա իրավիճակը անվանել էր ցեղասպանություն:

Միանշանակ պետք է ընդունել Ազնավուրի այս տեսակետը, սակայն երբ հայտնի է դառնում Ազնավուրի անձնական կապերը ներկա իշխանավորների հետ, այդ խոսքերը այդքան էլ հուզիչ չեն հնչում: Բան այն է, որ Շառլ Ազնավուրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու քավորն է: Այս մասին տեղեկացնում են Araratnews.am-ի աղբյուրները:

Ազնավուրին այդպես են ճանաչում Աբրահամյանի մերձավորները: Մնում է հասկանալ, արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի համար Ազանվուրը մեղավոր համարում է իր սանիկի հարազատ հորը, թե՞ Հովիկ Աբրահամյանի գործունեությունից տեղյակ չէ:

Հարկ է նշել, որ սա, իհարկե, չի նշանակում, որ Շառլ Ազնավուրը կրում է իր սանիկի կամ նրա մերձավորների «մեղքերի» պատասխանատվությունը, և կամ պետք է դրա համար նրան խարազանել: Սակայն, Շառլ Ազնավուրը կարող է «կարգի հրավիրել» իր սանիկին:

Արման Սահյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here