Շանհայի կենդանաբանական այգում հարավաֆրիկյան վագրը հարձակվել է այգու աշխատակցի վրա և կերել նրան:
Հաղորդվում է, որ վագրը 9 տարեկան է և նախկինում ագրեսիա չի ցուցաբերել մարդկանց նկատմամբ: Այս մասին հայտնում է argumenti.ru-ն:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կենդանաբանական այգու 56-ամյա աշխատակիցը վագրի վանդակ էր մտել նրան մաքրելու նպատակով:
Քննիչները փորձում են պարզել վագրի հարձակման պատճառը:
Նշենք, որ Շանհայի կենդանաբանական այգին Չինաստանի ամենամեծ և ամենահայտնի կենդանաբանական այգիներից է: